Վերջին շրջանում մեր հայրենապաշտ իրավապահների կողմից իրականացվող աննախադեպ հակաահաբեկչական գործողությունները, ինչպես նաև հատուկ ծառայությունների աներկբա քարոզչական , բարոյադաստիարակչական աշխատանքները ստիպում են նվաստիս կամովին հանձնելու իմ կողմից որպես մանկության հուշ պահվող չգրանցված զենք-զինամթերքը՝ միջին հեռահարության պարսատիկս՝ մեկ տոպրակ քարկտիկի և խճաքարով, որոնց մեջ կան նաև աստղիկաձևները :
Հավելեմ, որ պարսատիկս գործում է անաղմուկ, դիպուկ և խիստ նպատակային:
Այս զինատեսակից, տարբեր տրամաչափի «արկերով», օգտվել եմ մանկուց, առիթից-առիթ թիրախավորելով մարդկանց, թռչուններ, նաև ապակիներ և մասնավոր գույք՝ պետությանը և հասարակությանը պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.
Խնդրում եմ մեղմ մոտենալ և հաշվի առնել, որ զենք-զինամթերքը հանձնում եմ կամովի: